Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:28 03-02-2023

ՀԱՊԿ-ն պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Քարտուղարությունը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների դիմումը` կապված ՀԱՊԿ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների իրավական հիմքերի հետ։

«ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների իրականացումը կարգավորվում է 2007թ-ի հոկտեմբերի 6-ի Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրով։ Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքում խաղաղապահ գործունեության մասին որոշումը կայացվում է ՀԱՊԿ Կոլեկտիվ Անվտանգության Խորհրդի կողմից` հիմնվելով տվյալ պետության համապատասխան պաշտոնական դիմումի վրա ու անմիջապես տեղյակ պահելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին։

Կազմակերպության անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործունեության իրականացման մասին որոշումը կայացվում է ՄԱԿ ԱԽ որոշման հիման վրա։

Ներկայումս վավերացման գործընթացի մեջ է վերոնշյալ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2021թ-ի սեպտեմբերի 16-ի արձանագրությունը, որը սահմանում է խաղաղապահ գործունեության ոլորտում ՀԱՊԿ անունից ՄԱԿ-ի հետ փոխգործակցությունը կոոդինացնող պետության սահմանման հերթականությունը։

ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերի կիրառման իրավական հիմքերի փոփոխության մասին առաջարկներ լինելու դեպքում դրանք համաձայնեցվելու են անդամ պետությունների հետ», -նշվում է ՀԱՊԿ Քարտուղարության հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ
14:34 Ամուսնությունից հետո՝ առաջին համատեղ տեսանյութը. Ալեքսանդր Բաբասյանը ցույց է տվել իր նոր ընտրյալին

Ձեզ գուցե հետաքրքրի