Հաղթանակն այն կլինի, երբ կապահովենք, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջուկային զենք չունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Կարծում եմ՝ հաղթանակն այն կլինի, երբ կապահովենք, որ նրանք երբեք այս կամ այն կերպ միջուկային զենք չունենան։ Դա նշանակում է, որ նրանք դրա համար փող չունենան և դրա համար սարքավորումներ չունենան», - ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնում ամերիկյան Ֆեդերալիստական ընկերությունում ունեցած ելույթից հետո հնչած հարցերին։
«Ներկայումս տնտեսական վնասը, որը մենք հասցնում ենք այդ ռեժիմին, այնքան մեծ է, որ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ մենք նրանց շատ թուլացրել ենք», - ասել է Ռուբիոն։