Մամուլ 3 տարի առաջ - 08:31 27-01-2023

ՄԻՊ թեկնածուով գրասենյակը խանդավառված չէ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո աշխատակազմի եւ ոչ մի աշխատակից ազատման դիմում չի գրել ու Գրիգորյանի հետ չի հեռացել։ Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո, հիշենք, ՄԻՊ աշխատակազմի մեծ մասը նրա հետ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրեց, թեեւ կարող էին մնալ, սակայն չցանկացան Քրիստիննե Գրիգորյանի հետ աշխատել։

Գրիգորյանն էլ այս մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ չէր կարողացել համալրել ՄԻՊ աշխատակազմը․ գլխավոր քարտուղարի տեղակալի, ՄԻՊ խորհրդականի, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետի, հետազոտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի հաստիքները մինչ այժմ թափուր են։

ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, եւ նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն:

Մեր զրուցակիցն ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իրենք պատկերացնում են իրավապաշտպանի անցյալ ունեցող, գործից հասկացող ու բանիմաց մեկին, ով աշխատակազմը ձեւավորելիս ոչ թե նեղ խմբային շահերով ու ծանոթություններով կառաջնորդվի, այլ մասնագետներ կներգրավի, որպեսզի իրենք կարողանան աշխատել, համ էլ ՄԻՊ գրասենյակի խարխլված հեղինակությունը վերականգնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված