Մամուլ 2 տարի առաջ - 08:20 05-06-2024

ՄԻՊ գրասենյակը «Էթիկա» է գնել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որպես ներկայացուցչական գնում, ձեռք է բերել սեղանի խաղ, որը կոչվում է «Էթիկա»։ Այդ խաղն ունի հետեւյալ նկարագրությունը․ «Խաղի միջոցով դեռեւս վաղ տարիքից երեխան կսովորի լինել քաղաքավարի, պատասխանատու եւ անկաշկանդ ցանկացած միջավայրում։ Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ տարբերակները, պետք է գտնել միեւնույն գործողությունը ցույց տվող 2 խաղաքարտերը, որոնցից մեկում պատկերված է ճիշտ արարքը, իսկ մյուսում` սխալ։ Պետք է ընտրել վարվեցողության ճիշտ կանոնները ցույց տվող խաղաքարտը՝ մեկնաբանելուվ պատկերված գործողությունները»։

Գնման պայմանագրում, սակայն, տեղեկատվություն չկա, թե 72 խաղաքարտից գոնե մեկը պարունակո՞ւմ է տեղեկություն, թե ինչ պետք է անել, երբ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը հազարավոր մարդկանց հետ գալիս է քեզ տեսնելու եւ հանդիպում է խնդրում քեզ հետ, էթիկապես ո՞րն է ճիշտ՝ իջնել եւ հանդիպե՞լ մարդկանց հետ, թե՞ 4 հոգու հրավիրել փակ հանդիպման։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան