Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:17 26-01-2023

120 հազար մարդ սովի է մատնվում, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին․ Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի նախագահի հռետորաբանության, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վրա՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչները ևս պաշտպանված են կազմակերպության ներքո, բոլոր քաղաքացիները պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն իր ելույթում շեշտեց, որ, ցավոք, որոշ անդամ երկրներ դեռ շարունակում են վարքագիծ, որն այս կազմակերպության արժեքներին համապատասխան չէ։

Ապա պատգամավորը մեջբերեց Ադրբեջանի նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ, եթե «հայկական կողմը չի ուզում նրանց պայմաններով խաղաղության պայմանագիր, ապա իրենց սահմանները կլինեն այնտեղ, որտեղ մենք կուզենք»։

«Կներեք, բայց սա Եվրոպայի խորհրդի հռետորաբանություն չէ, սա Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած պարտավորություն չի կարելի համարել։ Հենց այս պահին, երբ մենք այստեղ հարմարավետ քննարկում ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, 120 հազար մարդ, որոնք պաշտպանված են այս կազմակերպության, այս վեհաժողովի, Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի ներքո, սովի են մատնվում։ Եվ մենք միջազգային հանրությունից սպասում ենք որևէ արձագանքի»,-ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց՝ կազմակերպությունը պետք է ունենա նույն ստանդարտները բոլոր երկրների նկատմամբ, քանի որ բոլոր քաղաքացիները, որոնք պաշտպանված են եվրոպական կոնվենցիայով, պետք է ունենան մարդու իրավունքների նույն երաշխիքները և պետք է օգտվեն ժողովրդավարության արժեքներից:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան