Ներքին 3 տարի առաջ - 17:31 26-01-2023

Դատախազը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 միլիարդ դրամից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ հունվարի 26-ին, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատական նիստին դատախազ Գեւորգ Քոչարյանը դատարանին է ներկայացրել պահանջները:

Դատախազը պահանջում է Սեյրան Օհանյանից եւ Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009 թվականի արտադրության ավտոմեքենան:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, Սեյրան Օհանյանին պատկանող Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 99 շենքի 29/1 տարածքի եւ նույն փողոցի 98 շենքի 29 շինության համապատասխան մասնաբաժինները:

Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից, 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող եւ չծախսված մասը: 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված