Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:07 26-01-2023

Արգիշտի Քյարամյանը Նիկոլի «վեցնոցներից» է. զոհվածի ծնող

Փաշինյանն է իր թիմով պատասխանատու պատերազմի հրահրման, տղերքի կորստի համար։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ավետիսյանի հայրը՝ Սուրեն Ավետիսյանը։

«Ես մեղադրում եմ և կարծում եմ, որ Փաշինյանն իր թիմով մեղավոր է պատերազմի հրահրման և տղերքի կորստի, հողի կորստի համար: Ինքը համ մեղավոր է, համ պատասխանատու է»,-ասաց նա:

Լրագրողի հարցին՝ կրկին պահանջո՞ւմ են հանդիպել Արգիշտի Քյարամյանի հետ, նա ասաց․ «Արգիշտի Քյարամյանն էլ նույն Նիկոլի «վեցնոցներից» ա։ Ես Նիկոլի ամբողջ թիմի նկատմամբ անվստահություն ունեմ:

Եթե Նիկոլ Փաշինյանի համար անընդունելի էր ոստիկանների արածը, չէր ուզում, որ ծնողների նկատմամբ բռնություն կիրառվեր, թող գոնե մի հատ ժեստ աներ, որ ոստիկանները դադարեցնեին»:

Նա նշեց, որ տղաները զոհվել են դավաճանված քայլերի հետևանքով. «Իրենք հերոսաբար կռվել են, ամեն հողի, դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, իսկ գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է։ Նիկոլը հիմնահատակ քանդել է բանակը, հոգեպես քանդել է։ Վախկոտ, պարտված հրամանատարով ինչպես կարող է մարդ հոգեբանորեն պինդ լինել, որ գնա առաջ»,- ասաց զոհված զինծառայողի ծնողը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված