Արտաքին 3 տարի առաջ - 16:15 26-01-2023

Ֆինլանդիան վերացրել է Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոն

Ֆինլանդիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի վաճառքի էմբարգոն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Շվեդիայի պաշտպանության նախարարությունը վերացրել է Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման էմբարգոն և տրամադրել է այդ երկրին զենքի վաճառքի առաջին լիցենզիան։

Ֆինլանդիյի պաշտպանության նախարարությունը Թուրքիային նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո էր սահմանել 2019 թվականին՝ Սիրիայի տարածքում այդ երկրի կողմից իրականացված ռազմական գործողության պատճառով։

Հիշեցնենք, որ զենքի վաճառքի արգելքի վերացումը Թուրքիայի նախապայմաններից մեկն էր՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը հաստատելու համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկզբնական շրջանում դեմ էր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Սակայն ավելի ուշ Անկարան համաձայնել էր աջակցել այս երկրների անդամակցության գործընթացին՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ, որոնց թվում էր նաև սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգոների վերացումը։



Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված