Ներքին 3 տարի առաջ - 13:33 26-01-2023

Ով է իրականացնում Մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները

Մարդու իրավունքների պաշտպանի պարտականություններն այս պահին կատարում է ՄԻՊ գրասենյակի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ օգնական Ամալիա Մարգարյանը։

«Ըստ սահմանված կարգի այս պահին պաշտոնավարում է տարիքով ավագ աշխատակիցը՝ Վլադիմիր Հովհաննիսյանը»։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, այնուհետև ԱԺ-ում նա կրկնել է հրաժարականը։

Հովհաննիսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2012-2016թթ. դասավանդել է «Ավետիք Մկրտչյանի անվան Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան»-ում։

2013-2014թթ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես «Կոռուպցիայի դեմ պայքար և հակակոռուպցիոն ռազմավարություն» առարկայի դասախոս,

2015-2016թթ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության առաջատար մասնագետ,

2016 թվականի նոյեմբերի 18-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ

2017-2018թթ․ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի փորձագետ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված

Ձեզ գուցե հետաքրքրի