Մամուլ 3 տարի առաջ - 08:42 26-01-2023

Որոշումը կա, բայց Հայաստան- Թուրքիա ավիաբեռնափոխադրումներ չեն արվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար:

Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային եւ այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»:

Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ»:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը