Ներքին Հարցում 1 տարի առաջ - 22:30 01-11-2025

Երթևեկության փոփոխությունները խելացի չեն արվում, դրա համար էլ խցանումները շատ են․ հարցում

Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես ՝շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման հարցերը

Քննարկման ժամանակ նշվել է, որ շեշտը դրվելու է հանրային տրանսպորտի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա։

Կարծիքներ կան, որ խցանումների պատճառը Երևանի անկանոն շինթույլտվություններն են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Երևանի անկանոն շինթույլտվությունները կապ ունե՞ն խցանումների հետ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ խցանման հիմնական պատճառը մեքենաների քանակն է, որոշներն էլ բացասական պատասխան տվեցին։
«Չէ հա, մեքներաներն են շատ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Երևանը մեծ քաղաք չէ ու մեքենաներն էլ շատ են։
«Ինձ թվում ա շինթույլտվությունը կապ չունի խցանումների հետ։ Մեքենաները շատ են դրա համար է խցանումը։ Երևանն էլ էնքան մեծ քաղաք չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ երթևեկության փոփոխությունները ճիշտ չեն արվում։
«Շինթույլտվությունները այո մասնակի կարող են կապ ունենալ խցանումների հետ։ Խցանումների պատճառները շատ են, բայց խցանումներն ավելի շատացան, ավելի վատացավ փոփոխություններից հետո։ Երթևեկության փոփոխությունները խելացի չեն արվում, երևի մասնագետները ճիշտ չեն ընտրված»,- ասաց նա։

«Ինձ թվում ա չէ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի