Ներքին 3 տարի առաջ - 21:01 25-01-2023

Գիտունիկի դեմքով աչոնիկը կադրային ջարդ է անում դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ պաշտոնը ստանձնելուց մինչ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ դատախազությունում աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 55 աշխատակից, որոնցից 19՝ դատախազ։ Նրանցից 12-ը ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք են եղել։ Այս մասին Oragir.News-ի հարցման ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աշխատանքից ազատվել են նաև հայեցողական պաշտոն զբաղեցնող 8 անձ, 11 քաղաքացիական ծառայող, որից 3-ը ղեկավար պաշտոն զբաղեցնող, 1 քաղաքացիական աշխատանք իրականացնող անձ և 16 տեխնիկական աշխատանք իրականացնող անձ:

Միաժամանակ, 2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ 6 դատախազի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Նույն ժամանակահատվածում նշանակվել է թվով 91 աշխատակից, որոնցից 59 դատախազ։ Նրանից 49-ը փոխադրման կարգով է նշանակվել, ընդ որում՝ 16-ը ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք են, 8-ը՝ քաղաքացիական ծառայող, 9-ը հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ և 15 տեխնիկական աշխատանք իրականացնող անձ։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված