Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:42 17-01-2023

Արցախյան պատերազում թուրքական բայրաքթարների հաջողությունը կատալիզատորի դեր է խաղացել. թուրք քաղաքագետ

Թուրք քաղաքագետ Իրֆան Քայա Ուլգերը կարևորել է թուրքական արտադրության բայրաքթար անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին թուրք քաղաքագետն ասել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ։

Վերջինս շեշտել է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրում առկա է մարտական անօդաչու սարքերի և այլ զինատեսակների արտադրության ծավալները երկրաչափական պրոգրեսիայով ավելացնելու պոտենցիալ։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատերազմի ժամանակ աջակցություն ցուցաբերեց իր եղբայր Ադրբեջանին, ինչպես նաև փորձարկեց և ամբողջ աշխարհին ցուցադրեց սեփական ռազմական արտադրանքը։

Քաղաքագետը հայտնել է, որ Թուրքիան որոշակի դժվարություններ ուներ ՆԱՏՕ-ի սպառազինությունում առկա անօդաչու սարքերի ձեռքբերման հարցում։ Նա նկատել է, որ Թուրքիային այդ անօդաչուները մատակարարվում էին կամ բազմաթիվ նախապայմաններով, կամ առհասարակ չէին մատակարարում։

Ուլգերն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ներկայուս իրավիճակը փոխվել է և Թուրքիան դարձել է մարտական ու հետախուզական դրոնների աշխարհի առաջատար մատակարարներից մեկը։ Նա նշել է, որ թուրքական բայրաքթարների հիմնական գնորդները Բալկանյան թերակղզու երկրներն են, Սուդանը, Լիբիան և այլն։

«Թուրքական անօդաչուների հաջողությունը զենքի համաշխարհային շուկայում կատալիզատորի դեր է խաղացել Թուրքիայի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այլ ոլորտների զարգացման գործում»,- ասել է նա։

Վերջինս ասել նաև, որ 2022 թվականին թուրքական զենքի արտահանումը գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ինչը մոտ 36 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Միևնույն ժամանակ արտհանված զենքի շուրջ 98 տոկոսը կազմել են բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքերը։

Անդրադառնալով թուրքական արտադրության սպառազինության արտահանմանը՝ քաղաքագետը շեշտել է, որ Թուրքիան այս հարցում չնայած անկախ քաղաքականություն է վարում, այնուամենայնիվ երկիրը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ դեպքում զենք չի վաճառի դաշինքի անվտանգությանը սպառնացող երկրներին։ Նրա խոսքով՝ այդ երկրների շարքում են առաջին հերթին ՀԱՊԿ անդամ երկրները, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև այն երկրները, որոնք կարող են վտանգ ներկայացնել դաշինքի համար։


Ամենից շատ դիտված

09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի