copy image url
Միտք Ներքին 2 ամիս առաջ - 09:23 13-01-2023

Արցախի իշխանությունը կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին․ Տ․ Աբրահամյան

Արցախի իշխանությունն, ինչպես և կանխատեսվում էր, կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Ամենակարևորը՝ արձանագրվեց, որ ՀՀ և Արցախի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում էականորեն տարբերվում է և դրանք փոխադարձ ընդունելի կամ ներդաշնակ չի, ինչպես պնդում էր Փաշինյանը։

Արցախի մոտեցումները չէին էլ կարող ներդաշնակ լինել Հայաստանից հնչող պաշտոնական տեսակետին, որովհետև դա փաստացի քաղաքական ինքնասպանություն կլիներ։

Համաձայն լինել սեփական ճակատագիրը Ադրբեջանին հանձնելո՞ւն, թե՞ ֆիզիկական ոչնչացմանը։
Երկրորդ, Արցախի պետնախարարի շուրթերով նաև փոխանցվեց, որ նույնիսկ Հայաստանի իշխանության այս պահի դիրքորոշման և հնարավորությունների շրջանակներում էլ Արցախին համարժեք սատարում չի ապահովվում։

Երրորդ, Արցախն ի տարբերություն ՀՀ իշխանության, փաստում է, որ Արցախում ստեղծված ծայրահեղ իրադրությունը ոչ թե հումանիտար, այլ քաղաքական ճգնաժամ է, իսկ դրա սոցիալ-տնտեսական դրսևորումները զուտ հետևանք է։

Չորրորդ, Արցախից նրբանկատորեն ուղերձ հղվեց ՀՀ այն բոլոր ուժերին, ովքեր այս տարիներին և հատկապես հիմա պաշտպանում ու սատարում են Արցախի պայքարի հիմքում ընկած սկզբունքները։

Սա ևս հնչեցվեց Պետնախարարի շուրթերով այն համատեքստում, որ ՀՀ իշխանությունների, մեղմ ասած, ոչ ճիշտ դիրքավորման պայմաններում, պետք է աշխատանք տարվի ՀՀ և Սփյուռքի բոլոր այն ուժերի հետ, որոնք պատրաստ են իրենց պոտենցյալի, ռեսուրսի, հնարավորությունների սահմաններում պաշտպանել ու սատար կանգնել Արցախին։

Ամենից շատ դիտված

15:00 Իրանը Հայաստանի նման «չի կարողանում մարսել» Ադրբեջանի հաղթանակը. ադրբեջանցի պատգամավորը Իրանին կոչ է անում հետևություններ անել Հայաստանի ճակատագրից
23:00 Հիմնական հարվածի ուղղությունը Երասխն է լինելու․ Մանախ
14:44 Թումանյանը Ծատուրյանին վերհիշելիս․ «Վերջին ցանկությունը»
22:45 Ամուսինս անհայտ կորած է, երեխաս մահացավ․ ազատամարտիկ Նազանիի պատմությունը
13:12 ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
21:53 Արցախյան ամեն միջադեպից հետո ՀՀ-ում ՌԴ դեսպանին պետք է կանչեին ու գրավոր հիշեցնեին ՌԴ չկատարած պարտականությունների մասին
09:43 Այն, ինչ կարելի է Կարեն Անդրեասյանի ԲԴԽ-ին եւ Գրիգոր Մինասյանին, չի կարելի շարքային դատավորներին
23:33 Արևածաղիկները դարձան այցեքարտ
19:28 Ամեն հրամանը, ասածը, ջղայնությունը նպատակ ունեին․ Կոմանդոսի վարորդը պատմում է
22:19 Հայրենիքը լքող բռնցքամարտիկի պնդումները և ֆեդերացիայի նախագահի բացահայտումները