Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:23 28-12-2022

Կա՛մ ապահովեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, կա՛մ ռադներդ քաշեք, կգանք, կանենք․ Իշխան Սաղաթելյան

«Հենց առաջին օրվանից մեր արձագանքը եղել է շատ հստակ և ուղիղ․ ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, ունեն առաքելություն և դա պետք է պատշաճ կատարեն։ Բայդ դա չի նշանակում, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոնյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից, 120 000 մարդ գտնվի շրջափակման մեջ և ասեն՝ մենք պատասխանատվություն չունենք։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ինքն է ստորագրել, ինքը պատասխանատվություն ունի, ՀՀ-ն պատասխանատվություն ունի իր 120 հազար քաղաքացիների ճակատագրի համար։ Հետևաբար, պարտավոր ենք հիշեցնել, որ դուք պարտավոր եք այդ խնդիրները լուծել»,- այսօր Կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ երկրի տարածքային ամբողջականության ապահովման համար պատասխանատու է տվյալ երկրի իշխանությունը, բայց նրանք դրանից էլ են ուզում հրաժարվել։

Դիտարկմանը, թե արտաքին ուժերը ճնշում են Հայաստանին, ասում են՝ միացեք Միութենական պետությանը, Սաղաթելյանն ասաց․ «Երբ որ փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել։ Ես չգիտեմ՝ դա ում երևակայությունն է և ինչի համար են նման հարց բարձրացնում։ Թող ասեն իրենցից ում են ճնշել, ոնց են ճնշել։ Շատ հստակ Ռուսաստանից եղավ պաշտոնական արձագանք, և գիտե՞ք, դժբախտություն է, երբ քո երկրի ԱԽ քարտուղարին ասում են սադրիչ։ Դե թող անուններ հնչեցնեն, տեսնենք էդ որտեղ է քննարկվել, արդյոք կա՞ նման հարց, թե որոշ արևմտամետ երկրերի գործակալներ փորձում են երկրում տրամադրություններ ստեղծել»։

Անդրադառնալով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, թե աշխատում են Ալիևի հետ, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Ալիևի հետ աշխատում է Նիկոլը, իր ընտանիքը, խմբակը։ Ոչ միայն աշխատել են, այլև սպասարկում են անձամբ Ալիևի ու Էրդողանի շահերը։ Երկիրն այս վիճակի բերել, հասցրել են իրենք, և ճանապարհը փակել է Նիկոլը՝ Ալիևի հետ համատեղ։ Իր գործունեության արդյունքում է դա եղել․ այն օրվանից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, լեզու դրեց Ալիևի և Էրդողանի բերանը»։

Սաղաթելյանը նաև նշեց, որ անբնական է համարում, որ այսօր փողոցներում տասնյակ հազարավոր մարդիկ չկան։ «Կուզե՞ք ճիշտն իմանալ, այստեղ պետք է գայինք ոչ թե պլակատներով, այլ՝ քարերով ու պետք է դուրս գան, լծվեն իրենց գործին։ Կա՛մ ապահովեք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, կազմակերպեք երկրի պաշտպանությունը, կա՛մ ռադներդ քաշեք, կգանք, կանենք։ Էս երկրում կան մարդիկ, ովքեր ի վիճակի են դա անելու, ովքեր պատրաստ են ծառայել հայ ժողովրդին, Հայաստանին, այլ ոչ թե թուրքին ու ադրբեջանցուն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր

Ձեզ գուցե հետաքրքրի