Արտաքին 3 տարի առաջ - 20:00 15-07-2023

Մոսկվան վստահեցրել է Թեհրանին, որ հարգում է երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետության ղեկավարի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հանդիպում է ունեցել Մոսկվայում Իրանի Իսլամակա Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Բոգդանովը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգում է բարեկամ Իրանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այլ հարցերի՝ այդ թվում նաև Ռուսաստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների միջև՝ Օմանի արտգործնախարարի և Համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ ռազմավարական երկխոսության հանդիպում է կայացել։ Հանդիպումից հետո Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ Իրանի համար անընդունելի ձևակերպումներ են եղել՝ կապված Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների հետ, որոնց շուրջ Իրանի և Արաբական Միացյալ Էմիությունների միջև տարաձայնություններ կան։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները