Ներքին 3 տարի առաջ - 19:31 27-12-2022

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունն ամանորյա նվերներ է հանձնել Արյունաբանական կենտրոնում բուժվող մի խումբ երեխաների

Երևանում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատունը մարդասիրական ծրագրերի շրջանակում ամանորյա նվերներ է հանձնել ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող մի խումբ երեխաների։

Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» տնօրեն Սամվել Դանիելյանը, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին և ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնի տնօրենն իր խորին երախտագիտությունն է հայտնել այս նախաձեռնության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը դեսպանության հետ շարունակական կլինի։

Իր հերթին Ահլամ Ալ-Սալամին իր խոսքում շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին ջերմ ընդունելության համար և էմիրաթցի երեխաների անկեղծ ողջույններն է փոխանցել հայ փոքրիկներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն և բարեկեցություն գալիք նոր տարում։

«Մենք ծրագիրն իրականացնելու համար հատուկ ենք ընտրել այս նախատոնական ժամանակահատվածը, որպեսզի ավելի մեծ ուրախություն պարգևենք երեխաներին»,- նշել է Ալ-Սալամին։

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը նշել է, որ երեխաների հիվանդությունների դեպքերը առանձնահատուկ ուշադրության են արժանանում բոլորի կողմից՝ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին անձնվեր աշխատանքի համար։

Նվերների հանձնման արարողությունից հետո Ահլամ Ալ–Սալամին հանդիպել է կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ, քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան