Ներքին 3 տարի առաջ - 19:15 01-06-2023

Արյունաբանական կենտրոնում բացվելու է քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա

«Առողջության պահպանման իրավունքը երեխաների հիմնարար իրավունքն է, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ մեծանալու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հավասարապես բուժում ստանալու իրավունքը»,- Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում` շնորհավորելով բոլոր երեխաներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` արյունաբանական կենտրոնում բացվելու է «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան»:

Մանկական քաղցկեղը կանխարգելելու համար այս կլինիկայում հետազոտվելու են քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաները: Այսպես հնարավոր է լինելու կանխարգելել կամ վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը:

Կլինիկայում հետազոտվելու են նաև արդեն բուժված երեխաները` հիվանդության կրկնվելը կամ արտահայտումները կանխելու նպատակով:

Հայաստանի երեխաների առողջության հիմանադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորելով մեր երկրում մանակական հիվնադությունների վաղ փուլում հայտնաբերումը` նշել է. «Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք ֆինանսավորել նման կարևոր կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը Հայաստանում և Արցախում»:

Նման գաղափարի կյանքի կոչմանն աջակցել են նաև Կարինա Պետրոսյանի ծնողներն, ում ոսկրածուծի փոխպատվաստման համար հավաքած ամբողջ գումարը փոխանցել են կենտրոնի բացմանը` ժամանակին ախտորոշելու և կյանքեր փրկելու հնարավորության համար:

Արյունաբանական կենտրոնում առողջապահության նախարարը շրջել է արյան բանկի նոր շենքի կառուցման շինհրապարակում, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի