Արտաքին 3 տարի առաջ - 15:00 27-12-2022

Կարսի բնակիչները Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը

Կարսի բնակիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Ինչպես փոխանցում է Ermeni haber գործակալությունը, այս մասին իր սյունակում հայտնել է թուրքական իշխանամետ Sabah պարբերականի վերլուծաբան Յավուզ Դոնաթը՝ Կարսի նահանգ կատարած այցելությունից հետո։

Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ տեղացիների տրամադրություններին ծանոթանալու համար նա տեղի արհեստավորներին, առևտրականներին, մասնագիտական միությունների ղեկավարներին, քաղհասարակության առաջնորդներին ու տուրիզմով զբաղվողներին հարցրել է՝ թե նրանք ինչ ասելիք ունն երկրի իշխանություններին: Նրա խոսքով՝ բոլորի ասելիքն այս հարցում նույնն է եղել։

«Մեր հարգարժան նախագահից մի կարևոր խնդրանք ունենք. բացել արևելյան սահմանադուռը, բացել Հայաստանի հետ սահմանը։ Մարդիկ կարծում և հավատում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի ցամաքային երթևեկության համար, ապա ներքին միգրացիայում հակառակ հոսքը տեղի կունենա, քաղաքացիները կսկսեն Ստամբուլից տեղափոխվել Կարս»,- գրում է թուրք վերլուծաբանը։

Վերջինս հայտնել է, որ Կարսի բնակիչները նշել են, որ Հայաստանն իր բոլոր անհրաժեշտությունները կհօգա Կարսից՝ սնունդ, շինանյութ, գյուղատնտեսական գործիքներ, հագուստ, և ցանկացած այլ բան։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից մեկն էր, սակայն առ այսօր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, քանի որ թուրքական կողմն առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ։ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակվել է 1993 թվականի ապրիլին, այն բանից հետո, երբ Արցախի ազատագրական ուժերը ազատագրեցին Քարվաճառի շրջանը։

Հայ-թուրքական 328կմ երկարությամբ միջպետական սահմանին կա 2 անցակետ՝ Մարգարա-Ալիջանը, որը Թուրքիայի Իգդիրի նահանգից (պատմական Սուլմալու-խմբ) ցամաքային ճանապարհով տանում է դեպի Երևան, և Ախուրիկ-Աքյաքան, որը Կարս քաղաքը, երկաթգծով կապվում է Գյումրիի հետ:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան