Ներքին 3 տարի առաջ - 23:38 26-12-2022

Գարեգին Բ-ն իր օրհնությունն է շնորհել 44-օրյա պատերազմի մասնակից սերժանտին

Դեկտեմբերի 26-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, ով Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։

Հանդիպմանը ներկա էր Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը։ Տիար Մովսիսյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց Արթուր Հովհաննիսյանի բուժման ու պրոթեզավորման բարեհաջող ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հայրական խնամքի և հոգածության համար։



Ամենայն Հայրոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, գոհունակությամբ արձանագրեց, որ վերջինս, ստանալով անհրաժեշտ խնամքն ու բուժումը, կկարողանա լիրաժեքորեն վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին և իր նվիրյալ ծառայությունը բերել հայրենիքին։

Հանդիպմանն Արթուր Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը և թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու և հոգատար վերաբերմունքի համար:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային