Մամուլ 3 տարի առաջ - 08:35 24-12-2022

Արդարադատության նախարար չեն գտնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2023 թվականը Հայաստանը կդիմավորի առանց արդարադատության նախարարի։ Բանն այն է, հոկտեմբերի 5 ից, երբ հրաժարական տվեց Կարեն Անդրեասյանը, մինչեւ այժմ այդ կառույցը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից։

Ավելին, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Եվ այս քննարկումից հետո եւս ոչ մի խոսք չկա նախարարի նշանակման մասին։ ArmLur.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում չի շտապում եւ նախարարությունը կղեկավարի պաշտոնակատար։

Թե ի վերջո, հաջորդ տարի նոր նախարար ով կնշանակվի, դեռ դժվար է ասել. չնայած առկա թեկնածուներին, Փաշինյանը դեռ որոշում չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան