Մամուլ 3 տարի առաջ - 08:05 24-12-2022

Իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մոտ 2 ամիս առաջ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ ձեւավորվեց՝ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, որը մինչեւ նոյեմբերի 30-ը պետք է մշակեր եւ վարչապետին ներկայացներ բուհական համակարգի արդիականացման մասին տեղեկանք՝ նոր ձեւավորվող բուհերի ցանկի եւ բովանդակության վերաբերյալ առաջարկություն: Այդ թվում՝ նաեւ հնարավոր միավորումների եւ նոր կրթական ծրագրերի ներդրման, ինչպեսեւ ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն։

ԿԳՄՍ նախարարությունից մեզ պատասխանեցին, որ քննարկումները դեռ չեն ավարտվել։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ով 8 հոգանոց աշխատանքային խմբի անդամ է, մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկումները չեն ավարտվել՝ դեռ երկու անգամ լսում պետք է լինի։ Թե ինչ են քննարկում այդ լսումների ժամանակ, Սաղյանը նշեց․ «Ընդամենը լսում ենք․․․ ռազմական, ոստիկանական, մյուս բուհերի միացման մասին, տարբերակներ են առաջարկվում՝ այդ բուհերի միավորման համար, բայց դեռ որեւէ բան չկա, ընդամենը առաջարկում են՝ լսում ենք, հետո, թե ինչ որոշում են կայացնելու, ես՝ որպես աշխատանքային խմբի անդամ, տեղյակ չեմ»։

Այսինքն՝ պարզվում է, որ մանկավարժական հենքի վրա Բրյուսովի, մանկավարժականի եւ ֆիզկուլտինստիտուտի միավորման ձախողված փորձից հետո իշխանությունն անցել է «ուժային» բուհերը միավորելու գործին՝ ռազմական, ոստիկանական ակադեմիաներ եւ այլն։ Հավանաբար, մեր երկրին պետք չեն ոչ միայն «ռազմականացված» դպրոցներ, այլ նաեւ՝ ռազմական բուհեր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան