copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:07 23-12-2022

Սյունիքի մարզում աշակերտը վրաերթի է ենթարկել համադասարանցուն․ shmashyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ.-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ.-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։