Ներքին 9 ամիս առաջ - 11:46 07-12-2025

Տավուշում 4-րդ դասարանի աշակերտները ծեծել են իրենց համադասարանցուն. վերջինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դասընկերների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «դեմքի շրջանի քերծված վերքեր, վերին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Տավուշի մարզի բնակիչ 10-ամյա Հ․ Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Իջևանի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 16։50-ի սահմաններում հիմնական դպրոցի հետնամասում նույն դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ, Տավուշի մարզի բնակիչներ 10-ամյա Ա․ Ս․-ն և 10-ամյա Ս․ Մ․-ն ծեծի են ենթարկել իրենց համադասարանցի Հ․ Գ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»