Ներքին 3 տարի առաջ - 22:03 22-12-2022

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կեղծում է անգամ բառի ընտրությունը

Օրեր առաջ Լեզվի կոմիտեն մրցույթ էր հայտարարել, թե որ բառն է տարվա բառը։ Նախ, Լեզվի կոմիտեի էջում էղել է քվեարկություն, որտեղ նաև հաշվի են առել մեկնաբանություն գրողների կարծիքները՝ բառի ընտրության հարցում, ու բնականաբար նաև մասնագետների քվեարկություն։ Հետաքրքիրն այն է, որ մեկնաբանություններ բաժնում հաղթող բառը՝ «գիտարբուքը», գրել է ընդամենը մեկ ֆեյսբուքյան օգտատեր, ինչն էլ իսկապես ծիծաղելի է համարել մեծամասնության կարծիք։

Oragir.News-ն էլ երեկ անդրադարձել էր Կոմիտեի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հանդեպ այդչափ քծնանքին, ու եկել այն եզրահանգման, որ դա բնականաբար կեղծ քվեարկություն է, իսկ բառի հաղթելու մոտիվացիան՝ ինչպես մեզ հետ զրույցում ասացին բանասերները, կատարյալ մանկամտություն։

Ֆեյսբուքում այն մի քանի օր է՝ քննարկվում է, օգտատերերն էլ՝ տարբեր անվանումների առաջարկներ են անում։ Օրինակ՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ առաջարկել էդ «գիտաշարժություն» բառը։ Միայն մի հարց է առաջանում․ ինչու չհաղթեցին խաղաղություն, ինքնիշխանություն, բանակաշինություն բառերը, որոնք առաջարկել էին օգտատերերը, այլ հաղթեց «գիտարբուքը»: Հավանաբար իրենց ոչ սիրելի բառերն են դրանք։

Փաստորեն, այս իշխանությունն անգամ հասարակ բառի ընտրությունն է կեղծում։



Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան