Միջազգային հանրությունը մատը մատին չի տալու, քանի ՀՀ-ում իշխանության է Ադրբեջանի համար աշխատող Փաշինյան Նիկոլն իր ավազակախմբով
copy image url

Միջազգային հանրությունը մատը մատին չի տալու, քանի ՀՀ-ում իշխանության է Ադրբեջանի համար աշխատող Փաշինյան Նիկոլն իր ավազակախմբով

Խոսք 2 տարի առաջ - 15:38 19-12-2022
Արցախում իրավիճակը նույնն է, արդեն բոլորի մոտ կա անհանգստություն և մտահոգություն այն մասին, որ սրանք շատ ավելի լուրջ խաղեր են, քան պարզապես ճանապարհի փակումն է։ Իրականում այսօր 120 հազար արցախցի շրջափակման մեջ գիտակցում են, որ այստեղ ոչ միայն Արցախի խնդիր են լուծում ու փորձում են փրկության ճանապարհներ գտնել Արցախի համար, այլ այս կամքի դրսևորմամբ արցախցին նաև Հայաստանի փրկության համար է պայքարում, որովհետև առավել քան պարզ է, որ խնդիրները, որոնք Ադրբեջանն ուզում է լուծել այս ճանապարհով՝ միանշանակ տանում են Հայաստանի սուվերեն տարածքներ և դրանից ելնելով մարդիկ պինդ ու ամուր են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այսօր կենցաղային մանր-մունր խնդիրներ, իհարկե, կան Արցախում, բայց դրանց վրա մարդիկ այլևս չեն կենտրոնանում։ Եթե սկզբում կար այդ անհանգստությունն, ապա մարդիկ հիմա անգամ դրանից են կտրվել և լարված սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը՝ գիտակցելով, որ միայն ճանապարհի բացվելով չէ, և եթե այս իրավիճակին լուծում չտրվի, ապա անգամ հիմա ճանապարհի բացումը կլինի ժամանակավոր, այսինքն, այս մեթոդը թշնամին արդեն կիրառել է։

Իսկ թե որոնք են այս իրավիճակի հանգուցալուծումները՝ բոլորս շատ լավ գիտակցում ենք։ Այն, ինչ հիմա կատարվում է Երևանում, մեր սակավաթիվ հայրենակիցների ակցիաները արդյունք չեն տալու, որովհետև միջազգային հանրությունը չի ընկալում այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, այսպես է լինելու քանի դեռ ժողովուրդը, քաղաքական այրերը, Արցախից Հայաստանում գտնվող պաշտոնյաները միայն պահանջներ են դնում միջազգային կառույցների առջև, տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների առջև»։

Նա ընդգծեց, որ այդ ակցիաները նույնպես պետք է լինեն, և որ դրանք կարևոր են, բայց մենք չենք տեսնում որևէ պահանջ ՀՀ կառավարությանն ուղղված։

«Միջազգային հանրությունը չի ընկալելու այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, քանի դեռ ժողովուրդը, քաղաքական այրերը, Արցախից Հայաստանում գտնվող պաշտոնյաները միայն պահանջներ են դնում միջազգային կառույցների առջև կամ տարբեր պետությունների դեսպանատների առջև։ Դրանք էլ պետք է լինեն, բայց այսօր չկան պահանջներ Հայաստանի իշխանություններին ուղղված, միջազգային հանրությունը չի ընկալելու և որևէ գործուն քայլ չի անելու, լավագույն քայլերը լինելու են այն, ինչ եղան անցած մի քանի օրեին, երբ կոչեր եղան, երբեմն երկկողմանի ու ոչ հասցեկան, այդպես էլ շարունակվելու է, և մարդիկ սա ընկալելու են որպես հումանիտար խնդիր, եթե հանկարծ փորձ արվի ինչ-որ հումանիտար բեռ բերել Արցախ, դա կլինի վերջը։

Ինձ այսօր զայրացրեց Փաշինյան Նիկոլի գրառումը, որով նա տեղեկացնում էր, որ Արցախը 8-րդ օրն է շրջափակման մեջ է, իսկ որո՞նք են իր կատարած քայլերը, մի՞թե չկան այդտեղ պաշտոնյաներ, թեկուզ Արցախից, ովքեր կգնան, կկանգնեն այնտեղ, որտեղ գտնվում է Նիկոլ Փաշինյանը և իրենից կպահանջեն:

Այս հարցը չի լուծվելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գործիք ու խաղալիք է Ադրբեջանի ձեռքին և անում է ամեն բան, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց քայլերում հաջողեն։ Այսինքն, պետք է հստակ պահանջներ դրվի ՀՀ իշխանությունների առջև։ Սա նույնն է, երբ մենք բազմիցս կոչ ենք արել և պատերազմի ժամանակ՝ 2020 թ-ին ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ իրենք պատճառաբանում էին, որ ուժ չունեն և էլի մեղադրում էին միջազգային հանրությանը և ՌԴ-ին, նշում էին, որ հարցերի լուծումները պետք է ստանալ միջազգային հարթակներում։ Բայց միջազգային հանրությունը մատը մատին չի տալու, քանի դեռ իրենք էլ գիտեն, որ այսօր ՀՀ-ում իշխանության է Ադրբեջանի ջերմ բարեկամ և Ադրբեջանի համար աշխատող Փաշինյան Նիկոլը իր ավազակախմբով»։

Ամենից շատ դիտված

16:23 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից
11:27 Սպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. մանրամասներ
23:23 Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 24-ամյա վարորդի Nissan-ն ասես օդում հայտնված լինի. shamshyan.com
15:48 Mercedes GLE-ն Չայնիի ոլորաններում, մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. վարորդի ու ուղևորի կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com
11:13 Խոշտանգման ենթարկված Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված
09:13 Ողբերգական ավտովթար՝ Էջմիածին-Աղավնատուն ավտոճանապարհին․ կա 1 զոհ
18:44 Սարիկը եթե ըդքան ազնիվ է, ընչի՞ է ընկել ու ձեն կհավաքե. գյումրեցի
08:20 Ալիևը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ․ Հրապարակ
17:49 Արագածոտնի մարզում 36-ամյա վարորդը «Volkswagen ID6»-ով գլխիվայր շրջվել է. shamshyan.com
15:23 Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի