Մամուլ 3 տարի առաջ - 09:35 03-12-2022

Ռուբեն Վարդանյանը նախարարներին ժամանակ է տվել ու խախտել պայմանավորվածությունը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, որ միայնակ տեղափոխվել է Արցախ մշտական բնակության եւ աշխատելու նպատակով, արդեն քաղաքական մի շարք պայմանավորվածություններ է պխախտել: Մասնավորապես, պայմանավորվածություն է եղել, որ Արցախի նախարարները մինչեւ հունվարի վերջ պետք է աշխատեն, որից հետո Վարդանյանը կձեւավորի կաբինետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, չի պահել խոստումը եւ աշխատանքային նպատակով նոյեմբերի վերջին հրավիրել է գործադիրի անդամներին, ապա անակնկալ կերպով 1 օր ժամանակ տվել հեռանալու համար: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ին 9 նախարար ազատվել էին պաշտոնից. Արցախում 11 նախարարություն կա: Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը ոչ միայն պայմանավորվածություն է խախտել, այլ նաեւ Արցախում առկա ավանդույթները:
Բանն այն է, որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ավանդույթ է առկա, որ նախկին նախարարներին ըստ պատշաճի են ճանապարհում՝ աշխատակազմի հետ հրաժեշտի օր կազմակերպելով, սակայն նախարարներ են եղել անգամ, որ իրենց աշխատասենյակի դուռը փակել, բանալին տվել են քարտուղարությանը կամ պարեկին եւ դուրս են եկել շենքից, առանց պատշաճ շնորհակալության արժանանալու այս տարիների աշխատանքի համար:

Այն, որ Ռուբեն Վարդանյանը ռեսուրս չունի եւ չի շտապում նոր նախարարներ նշանակել, ապացուցում է այն հանգամանքը, որ, Արցախի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքի համաձայն, 11 նախարարություններից 9-ը ղեկավարում են պաշտոնակատարները. միայն առկա են ՀՀ պաշտպանության նախարար եւ ներքին գործերի նախարար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով