Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:05 26-11-2022

Ադրբեջանի նախագահն աջակցություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աջակցություն է հայտնել Թուրքիայի զինված ուժերին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է նախօրեին Բաքվում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևը շեշտել է, որ Թուրքիայի դեմ նենգ ծրագրեր ունեցողները, պետք է իմանան, որ թուրքական բանակը միայնակ չէ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլ նաև իրենցը, ինչպես նաև հակառակը։

«Բոլոր նրանք, ովքեր թշնամական ծրագրեր ունեն Թուրքիայի և Ադբրեջանի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայի բանակն է, այլ նաև մերը, և հակառակը՝ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։ Եվ սա թող չմոռանան բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս նշել է, որ ներկայումս մեծանում է երկու երկրների ոչ միայն տնտեսական ու արդյունաբերական, այլ նաև ռազմական հզորությունը։ Ալիևի համոզմամբ՝ այսօր աշխարհը տեսնում է, որ դա ամենակարևոր չափանիշն է յուրաքանչյուր երկրի համար։

«Եթե չունես հզոր զինված ուժեր, ապա կարող ես դժվար օրեր ունենալ։ Հետևաբար, ակնհայտ են ներդրումները պաշտպանական ենթակառուցվածքներում, համատեղ ձեռնարկություններում և համատեղ զորավարժություններում»,- նշել է նա։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում մեկ տասնյակից ավելի զորավարժություններ են անցկացրել, որոնք տեղի են ունեցել երկու երկրների տարածքում։ «Սա մեր տարածաշրջանային կայունության և անվտանգության տեսանկյունից կարևոր չափանիշ է»,- ասել է նա։


Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի