Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:13 24-11-2022

Հո, Աննա Գրիգորյանով ու Արթուր Սարգսյանով չէ, թյուր տպավորություն կա, որ մեր կուսակցությունը Սյունիքի կուսակցություն է, բացարձակ․ Վահե Հակոբյան

Աննա Գրիգորյանին և Արթուր Սարգսյանին կուսակցությունից հեռանալու առաջարկի պատճառը կուսակցական կարգապահությունն է եղել, ես և իմ բոլոր կուսակցական ընկերները համոզված ենք, որ մենք պետք է բոլոր որոշումները կայացնենք թիմային և կուսակցության ներսում պետք է լինի խիստ կարգապահություն, քանի որ մենք այսօր շատ վտանգավոր իրավիճում ենք։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

«Հայաստանն այսօր տեկտոնիկ աշխարհաքաղաքական շարժերի արանքում է։ Մենք, հակառակը, խրախուսում ենք, եթե որևէ մեկը գտնում է, որ ինքն այնքան է կայացել, որ կարող է անհատական գործունեություն դրսևորի, մենք որևէ կերպ չենք բռնանում այդ ցանկություններին»։

«Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը՝ այն կա, գործում է, հո Աննա Գրիգորյանով ու Արթուր Սարգսյանով չէ պայմանավորված մեր կուսակցությունը, 2447 կուսակից ունենք, ու մարդկանց մոտ թյուր տպավորություն կա, որ մեր կուսակցությունը Սյունիքի կուսակցություն է, բացարձակ, թեև հիմքում կանգնած էին 4-5 սյունեցի քաղաքապետեր։

Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանին և Մխիթար Զաքարյանին, ապա վերջինս շարունակում է մնալ կուսակցության ակտիվ անդամ և խորհրդում է ներկայացված, սակայն նա հրաժարվել է մանդատից, քանի որ գտնում է, որ ոչ արդյունավետ պատգամավոր է։ Նա գտնում է, որ ավելի օգտակար կլինի՝ ԱԺ-ից դուրս։

Ինչ վերաբերում է Առուշանյանին՝ նրա հետ շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ ունենք, բայց Առուշանյանը չի ուզում զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ուզում է զբաղվել իր քաղաքով, սա էր պատճառը, որ նա հրաժարվեց պատգամավորական մանդատից»։

Դիտարկմանը, թե «Հայաստան» դաշինքի փլուզման մասին զրույցները հաճախակիացել են, կարելի՞ է այս իրադարձությունները դաշինքի փլուզման ծիլերը համարել՝ նա նշեց, որ չի կիսում այդ տպավորությունները, քանի որ նման բան չկա․

«Ես սա ասում եմ որպես ներսում գտնվող մարդ և դաշինքի ակունքներում եղած անհատ, կուսակցության ղեկավար, որ նման բան ես չեմ տեսնում, ինչ վերաբերում է իշխանական թևի այդ հայտարարություններին՝ ես առաջարկում եմ դա հալած յուղի տեղ չընդունել, քանի որ դա միայն իրենց ցանկություններն են»։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել