Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 22-08-2022

Տպավորություն է, որ Բերձորի միջանցքի հարցը դեռ քննարկվում է Մոսկվայում ու Բաքվում․ Մհեր Հակոբյան

Չնայած ՀՀ-ում Ռուսաստանի փոխդեսպան Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությանն այն մասին, որ ռուս խաղաղապահները Լաչինից չեն տեղաշարժվի մինչև նոր միջանցքը չշահագործվի, այնուամենայնիվ, երեկ հայտնի դարձավ, որ Աղավնոն ամբողջությամբ դատարկվել է, մարդիկ տեղահանվել են։

Oragir.news-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Միհրան Հակոբյանն ասաց, որ հիմա իրավիճակը Բերձորի միջանցքի հարցի հետ կապված այնքան անորոշ է, որ միայն կարելի է ենթադրել, որ այս պահի դրությամբ էլ Բերձորի միջանցքի հարցը դեռ քննարկվում է Մոսկվայում և Բաքվում։

«Գուցե, այս հարցով դեռ քննարկումներ կան նաև Անկարայում։ Թերևս փոխդեսպանի հայտարարությամբ փորձ կատարվեց ռուսական կողմի մանևրը մինչև վերջ ապահովել։ Կարծում եմ՝ մինչև ամսի 25-ը՝ 2-3 օրից ավելի հստակ կլինի։ Թուրքերի և ադրբեջանցիների ոչ այնքան հստակ տոնայնությունից դատելով՝ կարելի է ենթադրել, որ իրենք էլ դեռ վստահ են իրավիճակին»։

Հարցին, թե եթե դեռ վերջնական հստակություն չկա՝ ինչո՞ւ էր պետք դատարկել բնակավայրերը՝ նա ընդգծեց, որ մեծ խաղի համար մի քանի ընտանիքի ճանակատագիրը մանր հարց է, իրենք ուղղակի կարող են հանել մարդկանց, հետո էլի հետ բերել։ Բացառված չէ, նաև Հայաստանի ու Արցախի կեցվածքին պատասխանելու խնդիր կա, թե տեսեք՝ Երևանը դեմ չեղավ, իսկ Մոսկվան պահեց։ Ամեն դեպքում՝ կարծում եմ մի քանի օրից կիմանանք Այստեղ պետք է հասկանանք, որ Ադրբեջանն իր միջոցներով սարքած ուրիշ ճանապարհ է տալիս ու այստեղ բնակիչների հարցն է ողբերգական, մարդիկ տուն-տեղ են կորցնում, բայց տարածքի առումով՝ կարծես թե բան չենք կորցնում։»։