copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 17:06 23-11-2022

ՀԱՊԿ-ն անվտանգության ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները այսօր արտաքին գործերի նախարարների միջոցով մի շարք հայտարարություններ են ընդունել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել է, որ այս շրջանակներում միջազգային և տարածաշրջանային անվտանգության և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման ճարտարապետության ամրապնդման վերաբերյալ փաստաթուղթ է ընդունվել, որը մշակվել է Մինսկի նախաձեռնությամբ։

«Համատեղ նիստում հաստատվել են ՀԱՊԿ-ի զարգացման և կատարելագործման հրատապ խնդիրների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի քննարկմանը:

Նիստի ընթացքում ընդունվել են նաև արտաքին գործերի նախարարների մի շարք հայտարարություններ ՀԱՊԿ անդամ երկրները միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Բելառուսի նախաձեռնությամբ մշակված, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման և սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման մասին հայտարարության մասին»,- նշվում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։