Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:15 23-11-2022

Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանին։ ՀԱՊԿ հերթական նստաշրջանը տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։

Նախատեսված է Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները նստաշրջանների միջեւ ընկած շրջանում: Ամենակարեւոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը եւ Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների քննարկումը։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Հաշվի առնելով ՀԱՊԿ-ում 2022-2023թթ. նախագահության անցումը Բելառուսին՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն հաջորդ տարի։

ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգում են մի շարք փաստաթղթերի ստորագրումը, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով զինելուն, ՀԱՊԿ-ին ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության եւ բժշկական աջակցության համատեղ ձեւավորմանը, ինչպես նաեւ «Наëмник» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու հարցը։ Կքննարկվի ՀԱՊԿ 2023թ. բյուջեն։

Առաջիկա ռոտացիայի հետ կապված՝ 2023թ. հունվարի 1-ից Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել