Արտաքին 3 տարի առաջ - 10:35 23-11-2022

ԱՄՆ-ում հայտարարել են «Միր» վճարային համակարգի «փլուզման» մասին

Ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկումից ինը երկրներից վեցի հրաժարումը վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես Ռուսաստանի «կոլապս»՝ Visa-ին և Mastercard-ին այլընտրանք ստեղծելու համար: Այս մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Bloomberg-ը։

Նշվում է, որ այն երկրները, որոնցում օգտագործվել են «Միր» քարտերը, ԱՄՆ պատժամիջոցներից հետո ստիպված են եղել հրաժարվել դրանցից։ Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը զարմացել է «բարեկամ երկրների» նման արձագանքից և այլընտրանքներ է փնտրում։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, հայտնի էր դարձել, որ ղրղզական Bai Tushum և Optima Bank բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը։ Բացի դրանից, համապատասխան հայտարարություններ են արել Ղրղզստանի պետական ​​բանկը Aiyl Bank-ը, Dos-Kredobank-ը և Bakai-Bank-ը, ինչպես նաև Կոմպանոն բանկը:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, հայտնի էր դարձել թուրքական պետական ​​Halkbank, Ziraat Bank եւ VakıfBank բանկերի որոշման մասին՝ դադարեցնել ռուսական «Միր» վճարային համակարգի օգտագործումը։ Նշվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը փոխվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցից հետո։

Իսկ սեպտեմբերի 23-ին հաղորդվել է, որ «տեխնիկական պատճառներով» դադարեցվել է նաև «Միր» քարտերի սպասարկումը Ուզբեկստանի վարկային կազմակերպություններում։

Ներկայումս «Միր» համակարգին աջակցում են 10 պետություններ՝ Հարավային Կորեա, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Վիետնամ, Աբխազիա և Հարավային Օսիա: Շուտով Միր քարտերը կընդունվեն Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի և Չինաստանի երկրներում։ Բանակցություններն արդեն ընթանում են։

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ