Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:46 22-11-2022

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Շուշիի եկեղեցիների «վերականգնման աշխատանքները» շարունակվում են

Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հետ պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սաիյադ Սալահլին հայտարարել է, որ Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված Շուշի քաղաքում եկեղեցիների այսպես կոչված վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Սալահլին ասել է ադրբեջանական «APA» գործակալության հետ զրույցում։

Վերջինս հայտնել է, որ օկուպացված Շուշիում շարունակվում են Սուրբ Ղազանչեցոց մայր տաճարի և ռուսական եկեղեցու (նկատի ունի Կանաչ ժամ եկեղեցին-խմբ.) վերականգնման աշխատանքները։

Սալահլին միևնույն ժամանակ Շուշիում գտնվող եկեղեցիների վերականգման գործընթացը գնահատել է որպես ադրբեջանցի ժողովրդի հանդուրժողականության ոգի։

«Մենք սիրով ենք վերաբերվում բոլոր կրոնական տաճարներին և վերականգնում դրանք։ Կարծում եմ, որ սա մեր և հայերի հիմնական տարբերություններից մեկն է։ Ռուսական եկեղեցու (Կանաչ ժամ-խմբ) և Գազանչի (Ղազանչեցոց-խմբ) եկեղեցու վերականգնումը շարունակվում է։ Սա ադրբեջանական ժողովրդի հանդուրժողականության ոգու արտահայտությունն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ կրոնական տաճարների նկատմամբ իր հանդուրժողականության մասին հայտարարող Ադրբեջանն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին՝ նույն օրը երկու անգամ հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, նոյեմբերի 1-ին՝ Շուշիի իրանական Գոհար Տիկնոջ վերին մզկիթը, որը պնդում է թե ադրբեջանական մզկիթ է, իսկ պատերազմից հետո պղծել կամ ավերել է իր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում գտնվող մի շարք եկեղեցիներ և այլ կրոնական հուշարձաններ։

Նկատենք նաև, որ ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում է միջազգային հանրությանը ապացուցել, որ Արցախում գտնվող եկեղեցիները՝ մասնավորապես Դադիվանքի վանական համալիրը և Շուշի քաղաքի երկու եկեղեցիները հայկական չեն՝ դրանք ներկայացնելով ռուսական, ալբանական, ուդիական և այլն։


Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը