copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:03 15-11-2022

Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասաց, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:

«Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են: Փաստն այն է, որ Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,-ասաց նա:

Ազատյանը պատմեց, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր:

«Միասին կատարեցինք կարճ հետախուզական աշխատանք `գտնելու համար քարայր-կացարաններ, քանի որ փորձը ցույց է տվել, որ հնագույն մարդիկ առաջինը քարայր-կացարաններում են ժամանակավոր բնակություն հաստատել:

Շատին-Եղեգիս գյուղի միջակայքում գտնվեց մի ժայռածածկ փոքր քարայր, որտեղ գետնի մակերեսից հայտնաբերվեցին օբսիդիանից քարե գործիքներ, որոնց տիպաբանական վերլուծության արդյունքում ենթադրեցինք, որ դա կարող է լինել քարե դարի փուլին պատկանող հնավայր»,- ասաց հնագետը` հավելելով, որ խումբը տեղում մեկ մետր խորությամբ փոսորակ է բացել և հայտնաբերել բավական հարուստ ոսկրաբանական նյութ`քարե գործիքներ, մոխրաշերտեր:

«2021 թվականին նյութն ուղարկեցինք Գերմանիա` ռադիոածխածնային վերլուծության, և այս տարի պատասխանը եկավ, որ գտածոները թվագրվում են Ք.ա. 4000 տարվա: Էնեոլիթյան ժամանակաշրջանի հետ կապված մեր ենթադրությունները ճիշտ դուրս եկան»,- պատմեց Ազատյանը:

Նա նշեց, որ Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր:
«Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,-ասաց հնագետը` հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից, եղել է նաև Եղեգիսի կիրճը:

«Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,- հավելեց նա:

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը