Ներքին 3 տարի առաջ - 23:16 14-11-2022

Քահանա ձեռնադրված սարկավագներն անվանակոչվել են 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող սարկավագներից հինգը քահանայության կոչվեց: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը օծեց ձեռնադրվողներին և անվանակոչեց Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար ընկած հինգ հայորդիների անուններով՝ Հարություն, Դավիթ, Նարեկ, Վահրամ, Աբգար: