Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:27 27-09-2022

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների

Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի օրը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ այդ պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ։ Արարողության մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված եւ արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։

Հոգեհանգստի կարգը մատուցվեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ։

Արարողության մասնակիցներն աղոթք բարձրացրին առ Աստված՝ հերոս տղաների հոգիների խաղաղության համար։ Այնուհետ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նաեւ խնկարկություն եւ մոմավառություն։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի