copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:10 11-11-2022

Ռուբինյանի թուրքական դրամաշնորհը եւ հայկական հեղափոխությունը

ԱԺ փոխնախագահ, արտաքին հարաբերություննրի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կենսագրության մութ էջերը մեկ անգամ չէ, որ հայտնվել են մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Ռուբինյանը 2017-2018թթ աշխատել է «Վիվառոյում», թեեւ կենսագրության մեջ նշված է, թե զբաղվել է գիտական գործունեությամբ։ Դրանից հետո «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում մեկնել է Թուրքիա եւ հետազոտություն իրականացրել Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։

Նրա հետազոտությունը նվիրված էր Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը: Եւ չնայած այս դրամաշնորհի ժամկետն ավարտվում էր հունիսին, բայց Ռուբինյանը Հայաստան վերադարձավ 2018թ ապրիլին եւ ակտիվ մասնակցեց «թավշյա հեղափոխությանը»։

Հարց է առաջանում՝ եթե դա միայն հետազոտական աշխատանք է եղել, այլ ոչ թե հատուկ ծառայությունների կողմից հավաքագրում, ինչո՞ւ է Ռուբեն Ռուբինյանն այդ փաստը թաքցնում։. Եթե դա զուտ հասարակական կազմակերպության դրամաշնորհ է եղել, ինչո՞ւ չի տպագրվել աշխատանքը, ինչպես են թույլ տվել, որ առանց փողը վերադարձնելու ժամկետի ավարտից շուտ վերադառնա Երևան, չէ՞ որ դրամաշնորհ տրամադրողները շատ բծախնդիր են այս հարցերում։

Եւ երրորդ՝ ո՞ր մատից է հոտ քաշել Ռուբինյանը, որ իմացել է՝ հեղափոխություն է լինելու եւ վերադարձել է։

Ուշագրավ է, որ նույնիսկ ՔՊամերձ շրջանակներում են վստահ, որ այս դրամաշնորհը ճակատագրական նշանակություն է ունեցել Հայաստանում թավշյա հեղափոխության իրականացման հարցում։

Ամենից շատ դիտված