Ներքին 5 տարի առաջ - 14:00 03-05-2021

Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր մինչև հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան

Մայիսի 3-ին Ազգային ժողովի՝ վարչապետի ընտրության քննարկման հատուկ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015թ. աշնանը և 2016թ. ձմռանը, որին հաջորդել էր ապրիլյան սրումը:

Փաշինյանի խոսքով՝ միշտ առաջ է քաշվել այն միտքը, որ ինքը, իբր, հիանալի գիտեր, որ եթե բանակցողներից մեկը փոխվի, բանակցային գործընթացի տրամաբանությունն ինքնին կփոխվի: «Տարիներ կանցնեն, փաստաթղթերի բովանդակությունը կբացահայտվի, և մենք կիմանանք, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015 թ. աշնանը և 2016 թ. ձմռանը: Դրանից հետո եկավ 2016-ի գարունը և սկսվեց ապրիլի 2-ին: Բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է հենց այդ պահին, ինչը հաստատվում է առկա փաստաթղթերով: Կան բանակցությունների արձանագրությունները, որոնց հետ աշխատել եմ 2018-ին՝ իմ վարչապետության ընթացքում», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ ժամանակին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակ էր գրել միջնորդներին, որում մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի կապակցությամբ. «Նրա մտահոգությունը կապված էր նրա հետ, որ հստակ նշված չէր, որ Լեռնային Ղարաբաղի պոտենցիալ բնակիչ համարվող ադրբեջանցիները ևս պետք է մասնակցեն այս հանրաքվեին, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակիչ լինելու համար, պետք է ապրել Ղարաբաղում»:

Տեսանյութը՝ news.am -ի

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի