Ներքին 4 տարի առաջ - 11:05 10-11-2022

Բերդում ընթանում է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը

Բերդում մեկնարկել է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ում գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե, հաղթել էր համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում։

Մանուչարյանը կալանավորված էր 2021 թ-ի նոյեմբեր 9-ին, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 5-ին նա ինքնաբացարկ հայտնեց, դատարանը բավարարեց նրան 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

«Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուներից ևս երկուսը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր անց ինքնաբացարկ ներկայացրին։

Նրանցից մեկը Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն է, որին նույնպես ընտրություններից անմիջապես հետո ձերբակալեցին և երկու ամսով կալանավորեցին։

Մանուչարյանին կալանավորելուց հետո նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել և «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակում երկրորդն էր։

Ինքնաբացարկ ներկայացրեց նաև ընտրացուցակի 10-րդ համարը՝ Սարգիս Մարգարյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը