Ներքին 4 տարի առաջ - 13:18 28-12-2021

Կայացել է Սևան համայնքի նորընտիր ավագանու տարեվերջյան նիստը

Սեւան խոշորացված համայնքի ավագանու տարեվերջյան նիստը մեկնարկել է Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից անցնող աշխատանքային տարվա արդյունքների ամփոփմամբ:

Սարգիս Մուրադյանը դրվատել է համայնքապետարանի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը եւ կատարողական բարձր արդյունքները։ «Շնորհիվ կազմակերպված եւ համակարգված աշխատանքի՝ հնարավոր է եղել գրանցել լուրջ հաջողություններ, որոնց մասին վկայում են նաեւ բյուջեի գերակատարման ցուցանիշները: Արդյունավետ աշխատանքը տվել է իր ցանկալի արդյունքը, եւ այսօր կարող ենք գոհունակությամբ փաստել, որ համայնք-ավագանի-կառավարություն-բնակիչ համագործակցությունը կայացած է»,- նշել է Սարգիս Մուրադյանը։

Հերթական նիստի օրակարգը հաստատելուց հետո համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվել Սեւան համայնքի ավագանու կանոնակարգը, որը հաստատվել է միաձայն:

Ղեկավարվելով օրենքի պահանջներով` համայնքի ավագանին սահմանել է Սեւան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը, այն է` ք. Սևան, Նաիրյան փողոց, թիվ 164: Հաջորդ հարցը վերաբերել է Սեւան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերի սահմանմանը, որը եւս ընդունվել է միաձայն: Դրանք կգործեն արդեն նախկին համայնքապետարանների շենքերի տարածքներում։
Ղեկավարվելով «ՏԻՄ» օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով` ստեղծվել է համայնքի ավագանու 4 հանձնաժողով, սահմանվել դրանց անհատական կազմը: Հանձնաժողովները կնշանակեն հանձնաժողովների նախագահներ եւ տեղակալներ: Ավագանին սահմանել է նաեւ Սեւան համայնքի ղեկավարի ամսական աշխատավարձի չափը:
Սեւան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է համայնքի ավագանու անդամ, «Սարգիս Մուրադյան» դաշինքի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Մարգարյանը:

Սեւան համայնքի ավագանին 2022 թվականի առաջին նիստի օր է նշանակել 2021 թվականի հունվարի 11-ը: Նիստն ավարտվել է դիմումների քննարկմամբ, որին հաջորդել են կազմակերպչական հարցերը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից