Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:56 01-11-2022

Instagram-ում արգելափակումները զուտ տեխնիկական խնդիրների արդյունք են եղել. Մարտիրոսյան

Արդեն մի քանի օր է Ինսթագրամյան օգտատերերը ահազանգում են, որ Ինսթագրամում խնդիր կա, համատարած արգելափակում է օգտատերերին։ Հետո լուրեր տարածվեցին, թե , ռուսական մեյլերով բացած հաշիվներն են սահմանփակվու։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում խոսելով խնդրից ասաց. «Ներքին տեխնիկական խնդիր է»։

Դիտարկմանը, որ արգելափակվում եմ հիմնականում ռուսական Էլեկտրոնային փոստերով բացված օգտահաշիվները Մարտիրոսյանն ասաց. «Չգիտեմ, թե ով է դա տարածել, բայց դրանք լրիվ տարբեր խնդիրներ են, իրար հետ կապ չունեցող»։ Մարտիրոսյանն ասաց, որ իր էջն էլ էր արգելափակվել, բայց իր էջը ռուսական Էլեկտրոնային փոստով չի բացվել։