«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի` 2018–2024 թվականների տվյալները ոչ թե անհետացել են, այլ տեխնիկական խնդիրների պատճառով ջնջվել են և 2-3 օր անց վերականգնվել։
Այս մասին տեսաուղերձով հայտարարել է «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։
«Երբ ասում են՝ տվյալները անհետացել են, ուզում են ասել, որ եղել է անհամաչափ հավելագրում ու անհետացրել են, որպեսզի մարդիկ չտեսնեն, թե ինչքան են սպառել, և ՀԷՑ–ի կառավարիչը շատ ինքնավստահ ասում է, որ չի վերականգնվել։ Իհարկե, խնդիր եղել է, բայց Պետրոսյանը մոռանում է նշել, որ ջնջվելուց հետո վերականգնվել է, քանի որ իմ կողմից եղել է խիստ ցուցում և եղել է ծառայողական քննություն` նախաձեռնված իմ կողմից, որի արդյունքում 2–3 օրվա ընթացքում տեղեկությունը վերականգնվել է։ Որպեսզի հասկանաք` նույն խնդիրը եղել է Հայաստանի բանկային «ԱրՔա» համակարգում 3 ամիս առաջ, և խնդիրը լուծել են էլի 3 օրվա ընթացքում»,– ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: