Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 12:07 22-11-2025

ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից, որ դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար. Նարեկ Կարապետյան

Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը, որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան՝ գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպեսզի այսպես կոչված blackout -ը կանխվի և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:

Հիշում եմ՝ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ, ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:

Երկար բանավեճից հետո որոշվեց գնել: Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ,անաղմուկ, անշոու:

Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:
Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:
Եվ երբ ասում ենք՝ Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան