Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:05 31-10-2022

Կտրած-ծակած բազմաթիվ վերքերով հիվանդանոց է տեղափոխվել Հրազդանի 37-ամյա բնակիչ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00.40-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Քաղսի բնակավայրում գործող գիշերային ակումբում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչն ու երկու ընկերները վիճել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է հրազդանցի տղամարդուն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Գավառի բաժինների ու Կոտայքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա երիտասարդը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երեք երիտասարդները մեղայականով ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին: 23-ամյա երիտասարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը և հայտնել, որ ինքն է դանակով հարվածներ հասցրել 37-ամյա տղամարդուն:

Երիտասարդները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի