Ներքին 4 ամիս առաջ - 22:11 23-01-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանության մասնակիցներից մեկը «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: