Ֆինանսների նախարարը ներկայացրեց գործոնները, որոնք ազդում են Հայաստանում տնտեսական զարգացումների վրա
copy image url

Ֆինանսների նախարարը ներկայացրեց գործոնները, որոնք ազդում են Հայաստանում տնտեսական զարգացումների վրա

Ներքին 2 տարի առաջ - 11:34 31-10-2022
Աշխարհը դարձել է ավելի զգուշավոր ապագա տնտեսական զարգացումների նկատմամբ, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Սա, ըստ նրա, նշանակում է, որ 2023 թվականի ընթացքում, անորոշություններով պայմանավորված, արտաքին միջավայրի հետ կապված ավելացող ռիսկեր կան:

«Աշխարհի համար եկող տարվա տնտեսական աճը, ներկայում գնահատվելով 2,7 տոկոս, ավելի ցածր է, քանի ապրիլին կատարվող գնահատականները, որոնք 3,6 տոկոս ենթադրություն ունեին», - ասաց նախարարը:

Խաչատրյանը ներկայացրեց մի քանի գործոններ, որոնք ազդում են Հայաստանում տնտեսական զարգացումների վրա:
«Առաջին հերթին, մենք ուշադրություն ենք հրավիրել պղնձի միջազգային գների վրա։ Այս գործոնը բավական մեծ նշանակություն ունի Հայաստանում տնտեսական աճի ու տնտեսական ակտիվության ցուցանիշների տեսակյունից:

Երեք տարվա կտրվածքով՝ գները նվազման ուղղությամբ են կանխատեսվում. եթե 2021-ին պղնձի գինը 9 հազար 317 դոլար է կազմել, ապա այս տարվա համար կանխատեսվում է, որ այն կգտնվի 8 հազար 900-ի սահմաններում ու եկող տարվա համար այն կգտնվի 8 հազար դոլարից ոչ ավելի բարձր մակարդակի վրա:

Որոշակի նվազում է նախատեսվում նաև նավթի միջազգային գների ուղղությամբ, եկող տարվա համար այն կգտնվի 90 դոլարի սահմաններում, մոլիբդենի միջազգային գինը, ենթադրվում է, որ եկող տարվա համար կմնա նույն մակարդակի վրա», - նշեց Խաչատրյանը:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ պարենի միջազգային շուկայում գները կկազմեն մոտ 14,2 տոկոս:
«Լավ լուրն այն է, որ եկող տարվա համար գների որոշակի նվազում է ենթադրվում. 2023-ի համար կանխեսվում է, որ պարենի գները 5,8 տոկոսով ավելի ցածր կլինեն, քան՝ այս տարի», - ասաց Ֆինանսների նախարարը: