Ուղիղ եթեր
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին․ Թադևոս Ավետիսյան
copy image url

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին․ Թադևոս Ավետիսյան

Ներքին 3 տարի առաջ - 20:42 04-11-2021

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյան իր վերլուծության մեջ գրել է.

«1. Աշխարհաքաղաքական և անվտանգային խորացող մարտահրավերներն ու անորոշությունները, դրանց դիմակայելու՝ օրվա իշխանությունների ակնհայտ անկարողությունը դարձել են նաև մեր երկրի տնտեսական անվտանգության և կայուն զարգացման էական ռիսկեր ու դրանց կոնկրետ դրսևորումներ՝

- պետական պարտքի առաջանցիկ աճ,

- տնտեսության վերականգնման անբավարար մակարդակ,

- սոցիալական խորացող խնդիրներ՝ բարձր գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազման ֆոնին,

- ներդրումների ներգրավման իրական ցածր մակարդակ և այլն։

2․ Վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։

3․ Այո՛, տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։

4. Փաստ է նաև, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

5․ Իսկ հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։

6․ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝

- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,

- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,

- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,

- մյուս կողմից, այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա,

- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։

7․ Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։

8․ Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։ Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ։

9․ Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝ մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի միջին հասույթի 1/3-ով (շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար) կամ զուտ արտահանման հասույթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։

10․ Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար»։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ