copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 19-11-2022

Այս կառավարությունը իշխանության գալուց հետո երկիրը պարտքով է պահում․ Թադևոս Ավետիսյան

«Այս կառավարությունը ՀՀ-ում իշխանության գալուց հետո երկիրը պարտքով է պահում»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով Կառավարության վերցրած նոր՝ 200 միլիոն դոլարի վարկից։

Տնտեսագետն ընդգծեց, որ այս չորս տարում մեր երկրի պետական պարտքը աճել է 40 տոկոսով․ «Չորս տարում 40 տոկոսով աճել է մեր պետական պարտքը։ Շարունակվում է այս տեմպը, որովհետև այն, ինչ որ իրենք ասում են, տնտեսական ակտիվություն և այլն, ակնհայտ գիտեն, որ դա իրենց շնորքը չի, արտաքին պատահական գործոնն է, և դա ամեն պահի կարող է չլինել, և ունենալու են արտաքին լուրջ դժվարություններ և դրա համար նորից իրենց ապահովագրելու տեսանկյունից պարտքը վերցնում են, որ առնվազն ընթացիկ դժվարություններ չունենան»։

Ըստ Ավետիսյանի՝ ներկայիս իշխանությունը չի մտածում ապագայի մասին։

«Թե ինչ կլինի մեր ապագա զարգացման տեսանկյունից, ինչպիսի անկայունության ռիսկեր կավելանան, դա բացարձակ իրենց չի հետաքրքրում, որովհետև իրենք օրվա իշխանություն են, օրվա իրենց պաշտոնը պահելու մասին են մտածում»,- ասաց Թադևոսյանը։

Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը գիտակցում է, որ այս տնտեսական ակտիվությունը չի կարող լինել շարունակական, դրա համար ձեռքը մեկնում է ապագայի զարգացման ռեսուրսներին։

«Եթե տնտեսական այս բարձր ակտիվությունը ունենար կայուն բնույթ, դրա անհրաժեշտությունը չէր լինի։ Իրական պատճառն այն է, որ տնտեսության, հանրային կյանքի բոլոր ոլորտների ձախողումներ են եղել։ Սրանք ապիկար իշխանություն են, չեն կարողանում պայմաններ ստեղծել և մեր ներքին ռեսուրսները լիարժեք օգտագործելով՝ լուծել մեր խնդիրները, այդ թվում սոցիալական, անվտանգային և այլն, և եթե չեն կարողանում, իրենց ձեռքը մեկնում են ապագա զարգացման ռեսուրսը դեպի պետական պարտքը»։

Խոսելով ընդհանուր պետական պարտքից՝ տնտեսագետն ասաց, որ մեր երկիրը ունի շատ վատ, դժվար կառավարելի ցուցանիշ. «10 մլրդ դոլարն անցել է, և իրականում իրենք, երբ որ եկան իշխանության դրանից հետո տարեկան 10 տոկոսով, արդեն 40 տոկոսից ավելի, չորս տարում պետական պարտքը ավելացել է։ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ մոտավորապես 70 տոկոս է պետական պարտքը, սա բավականին բարձր ռիսկանյին ցուցանիշ է, իրենք երբ որ եկան իշխանության մենք պարտքային բոլորովին այլ ռիսկեր ունեինք՝ կառավարելի, իրենց օրոք պարտքը ավելացել է, և դրա կառավարման ռիսկը»