Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:37 28-10-2022

ՌԴ-ն ու Իրանը տապալելու են այլ խաղացողներին տարածաշրջանում․ իրանագետ

Վլադիմիր Պուտինը երեկ «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ հայտարարել էր, թե Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ։

Այս մասին Oragir.News-ը զրուցել է իրանագետ, Միջին Արևելքի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ։ Վերջինս Պուտինի՝ «եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ» հայտարարության վերաբերյալ նշել է․ «Ես այսպես կմեկնաբանեի․ որոշողը դուք չեք, ի վերջո տարածաշրջանում կարող են լինել զարգացումներ, որ այդ տարբերակը բնավ չաշխատի»։

Փորձագետը շեշտեց, որ այդ ոճով ասելը, որ եթե Վաշինգտոնյանն եք ընտրում, խնդրեմ, պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում կան դերակատարներ, նշանակում է՝ այս պահին լուրջ բախման մեջ են իրենց հակառակորդ ազդեցիկ ուժի հետ, որը Արևմուտքն է։

Առաքելյանը ընդգծեց․ «Ես, ծանոթ լինելով նաև խոսույթին կամ պատմական իրենց գործունեությանը, կարծում եմ, որ նկատի ուներ, թե տարածաշրջանում կան ուժեր, որ անվտանգային համակարգը իրենք են վերահսկում նաև չեն ցանկանում, որ իրենց հակառակորդը գա ու տարածաշրջանում, որը իրենք անվտանգային զոնա են համարում, այդտեղ փորձեն ինչ-որ բան իրականացնել»։

Խոսելով ներկա իրավիճակում Հայաստանի անելիքների մասին՝ իրանագետը ասաց․ «Ես հույսեր էլ չունեմ, որովհետև հիմա մենք ինչքան էլ փորձենք այլ խաղացողներ ներս բերել, վաղ թե ուշ հենց ռուսական կամ անգամ իրանական կողմը այդ խաղերը տապալելու է, եթե իրենց լուրջ վտանգ սպառնա»։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի